Աշխարհում ամենափարթամ մոդել Թես Հոլիդեյը հայտնվել է Cosmopolitan-ի բրիտանական տարբերակի շապիկին։ Նրա հետ հարցազրույցից հատվածները, որը լինելու է ամսագրի հոկտեմբերյան համարում, հրապարակվել է ամսագրի կայքում։

«Նա չի համապատասխանում գեղեցկության նեղ չափանիշներին, սակայն նա օրինակ վերցնելու կերպար է հանդիսանում»,– ասվում է հրապարակման մեջ։

Նկարում Հոլիդեյն ընթերցողներին օդային համբույր է ուղարկում՝ ատլասե բոդիով։

The Independent–ը հարցազրույցի հատվածներն է հրապարակել, որտեղ աղջիկը պատմում է, որ երկու անգամ սեռական բռնության է ենթարկվել։ Նրա խոսքերով՝ գիշերը, երբ դա տեղի է ունեցել, ինքը չի հասկացել, որ իր զուգընկերն իր նկատմամբ բռնություն է գործադրում։ Ավելի ուշ նա գիտակցել է, որ մտածել է տիպիկ զոհի նման՝ նույնիսկ հաճելի համարելով բռնարարին։

2017 թվականին Հոլիդեյը դարձավ #MeToo ակցիայի մասնակիցներից մեկը, որն ուղղված էր ընդդեմ սեռական բռնությունների,– գրում է The Independent–ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել