Armsport.am-ը գրում է.

Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի տղամարդկանց օլիմպիական վարկանիշային մրցաշար, որը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին և կեզրափակվի սեպտեմբերի 9-ին։

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցելու է 14 թիմ: 8-ը կմասնակցի միանգամից հիմնական փուլին, իսկ 6 թիմպայքարը կսկսի որակավորման փուլից։ Մրցաշարին մասնակցող թիմերը 5 երկրներից են՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա և Բելառուս։

Արևելյան Եվրոպայի երկրների առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Սոչիում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել