Yerkir.am-ը գրում է.

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով սեպտեմբերի 2-4-ը  Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։ 

ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը և վարչապետը։ 

Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կանոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ 

Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել