Armsport.am-ը գրում է.

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը US Open-ի երկրորդ շրջանի իր մրցակցին՝ իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին մեղադրել է ATP-ի կանոնադրությունը խախտելու մեջ։

Շոգ եղանակի պատճառով մրցաշարի կազմակերպիչները սեթերով 2։1 հաշվի ժամանակ թենիսիստներին թույլ տվեցին 10 րոպեանոց ընդմիջում ունենալ։ ATP կանոնադրությամբ նման ընդմիջումների ժամանակ թենիսիստներն իրավունք չունեն շփվելու իրենց մարզիչների հետ, սակայն Մարեյի հավաստմամբ Վերդասկոն խախտել է այդ կանոնը․

«Վերդասկոն սառույցով վաննա էր ընդունում, երբ ես լոգարանում էի։ Իմ լոգասենյակից դուրս գալուց հետո նկատեցի, որ Ֆերնանդոյի կողքին են նրա մարզիչն ու իսպանացի թենիսիստներից մեկը։ Նրանք շփվում էին, ուստի ես գնացի և անմիջապես այդ մասին տեղեկացրի կազմակերպիչներին։

Ես ասացի․ «Ի՞նչ եք անում։ Գոյություն ունեն հստակ կանոններ, որոնք դուք չպետք է թույլ տանք խախտեն»։ Չեմ կարողանում հասկանալ տեղի ունեցածը, քանի որ խոսքը խոշորագույն մրցաշարերից մեկի մասին է։ Եթե կան կանոններ, ապա դրանց պետք է հետևեն բոլորը»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարեյը։

Հավելենք, որ Ֆերնանդո Վերդասկոն 7:

5, 2:6, 6:4, 6:4 հաշվով հաղթել է Էնդի Մարեյին և պայքարը շարունակելու հնարավորություն ստացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել