Չինաստանն աշխարհի այն երկիրն է, որտեղ ալկոհոլի չարաշահման հետևանքով մահացության ամենաբարձր մակարդակն է գրանցվել։ Այս մասին հաղորդում է The Global Times-ը։

Այսպես՝ 2016-ին Չինաստանում ալկոհոլի չարաշահման հետևանքով 59 հազար կին և 650 հազար տղամարդ է մահացել։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 42 հազար մահացած կին և 290 հազար տղամարդ։

Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը Ռուսաստանն է զբաղեցրել։ 2016-ին ՌԴ-ում վնասակար սովորության հետևանքով 43 հազար կին և 180 հազար տղամարդ է մահացել։

Նշվում է, որ ալկոհոլը մարդկության գլխավոր խնդիրներից է։ Դրա օգտագործման աճին զուգընթաց ավելանում է նաև մահացության մակարդակը, հատկապես՝ օնկոլոգիական հիվանդությունների հետևանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել