Կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողել եմ 2016 թվականի փետրվարից և դրանից հետո երբեք հրապարակային հանդես չեմ եկել ինձ հաջորդած նախարարների աշխատանքի մասին, որպեսզի պահպանեմ կոլեգիալության սկզբունքը:

Երբեք և ոչ մի խնդիր չեմ կապել Սերգո Երիցյանի կամ Աշոտ Բլեյանի կամ Լևոն Մկրտչյանի հետ:

Այդ սկզբունքը բարեկրթության և պրոֆեսիոնալիզմի հետևանք է թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ քաղաքական գործունեության մեջ:

Շեֆ չէ, չեմ եղել, բայց եղել եմ ղեկավար, ոլորտի պատասխանատու, սեփական սխալները ուրիշի վրա չեմ բարդել, վերցրել եմ պատասխանատվություն ամբողջ համակարգի համար:

Իմ ժամանակ մենալ Live չկար, թե չէ Ֆեյսբուք, սելֆի, casual մենք վաղուց ենք արել 

Գլուխ գովալ չեմ սիրում, աշխատանքս էլ անթերի չի եղել, ինչպես բոլորինը նաև, իմ օրոք համակարգում իրականացվել են բազմաթիվ ծանր, ոչ պոպուլյար բարեփոխումներ, որոնց անհրաժեշտությունն անգամ նոր կառավարությունն է ընդունել:

Ու կրկին շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել ու առ այսօր աշխատում են ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել