Armsport.am-ը գրում է.

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է կանադացի Վաշեկ Պոսպիշիլի նկատմամբ տարած հաղթանակը, ինչն իրեն թույլ է տվել դուրս գալ US Open-ի երրորդ շրջան (6:3, 6:4, 6:2).

«Երեք սեթում հաղթանակը միշտ դրական է, հատկապես եթե դրան հասնում ես առանց լուրջ խնդիրների:

Շատ գոհ եմ նման արդյունքից և երջանիկ եմ, որ նորից հայտնվել եմ US Open-ի երրորդ շրջանում:

Հատկապես կարևոր էր խաղը բրեյքից սկսելը, բայց երկրորդ սեթում ես որոշակի խնդիրներ ունեցա, ու Պոսպիշիլը հասավ իր ուզածին:

Բախտը ժպտաց ինձ ու կարողացա հաջորդ գեյմում պատասխան բրեյք կատարել»,- Նադալի խոսքերն է փոխանցում ATP-ի պաշտոնական կայքը:

Նադալի հաջորդ մրցակիցը կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ, հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել