Սոցցանցերում ժողովրդականություն վայելող 43-ամյա դիզայներ Լյուր Հսուն՝ Թայվանից, հայտնել է իր դեմքի եւ մարմնի երիտասարդության գաղտնիքները: 

Կնոջ խոսքով, որին անծանոթները հազվադեպ են 20 տարեկանից ավելին տալիս, խնդիրների հիմնական մասը կարող է լուծվել մաշկի մշտական խոնավացման օգնությամբ: Բացի այդ՝ տանից դուրս գալով՝ Հսուն դեմքը եւ մարմինը պատում է արեւապաշտպան քսուքով եւ կանոնավոր կերպով ընդունում կոլագեն եւ վիտամին C:

Ամեն առավոտ Հսուն խմում է մեկ գավաթ սեւ սուրճ՝ առանց շաքարի, որն «արթնացնում է նրա մաշկը»: Նա խուսափում է ճարպեր ու ածխաջրեր պարունակող մթերքներից՝ դրանք փոխարինելով բանջարեղենով ու մրգերով:

Թայվանում Լյուր Հսուն զբաղվում է ֆեշն դիզայնով եւ սեփական բրենդն ունի, որը մասնագիտանում է մինի կիսաշրջազգեստների եւ սվիտերների բնագավառում: Կինն իր հագուստը ցուցադրում է Instagram-ում, որտեղ նա 715 հազար հետեւորդ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել