«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի միջազգային պահուստները այս տարվա հուլիսին կազմել են 2 մլրդ 55 մլն դոլար:

Հատկանշական է փաստը, որ հունիսին միջազգային պահուստները կտրուկ նվազել էին՝ հասնելով 1 մլրդ 991.9 մլն դոլարի, որն այս տարվա մեջ ամենացածր ցուցանիշն էր: Բայց հիմա միջազգային պահուստները կրկին ավելանալու միտումներ են ցուցաբերում:

Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են ՀՀԿ իշխանության վերջին օրերին, երբ Հայաստանում ծավալվում էր թավշյա հեղափոխությունը:

Ըստ ԿԲ հրապարակած տեղեկագրի՝ մարտ ամսին միջազգային պահուստները եղել են 2 մլրդ 234.1 մլն դոլար, ապա մեկ ամսվա ընթացքում պակասել են 194.8 մլրդ դոլարով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել