Politik.am-ը գրում է.

Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո Հայաստանում առավել ամրացել են մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը:Ժողովրդավարական աննախադեպ ալիքը թույլ է տալիս տարբեր խմբերի խոսել իրենց խնդիրների մասին և փորձել դրանց համար լուծումներ գտնել:

Նոր Հայաստանում պաշտպանվում է նաև ԼԳԲՏ համայնքի իրավունքները և սա շատ կարևոր է: Նախկին իշխանությունների կառավարման տարիներին ԼԳԲՏ համայնքի նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններ են արձանագրվել, որոնց իշխանությունները չեն փորձել լուծում տալ: Նոր իշխանությունները լցված` սիրով և հանդուրժողականությամբ, պաշտպանում են բոլոր խմբերի իրավունքները:

Եվ ահա դրական արդյունքները իրենց սպասեցնել չեն տալիս՝ սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը: Այս մասին տեղեկացնում է Ռուսական ԼԳԲՏ-ցանցի պաշտոնական lgbtnet.org կայքը (հղումն այստեղ): Երևանում միջոցառման կազմակերպիչ կազմակերպությունը`  «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունն է: Կազմակերպությունը մասնակցել ցանկացողներին առաջարկում է գրանցվել մինչև օգոստոսի 31-ը: Այնպես որ կարող եք գրանցվել այս հղումով:

Հիշեցնենք, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն և մի շարք այլ կազմակերպություններ ու անհատներ դիմել էին նոր իշխանություններին, որպեսզի ԼԳԲՏ անձանց առավել շատ ազատություններ տրվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել