Life.panorama.am-ը գրում է.

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին գործակալ Բիլ Օքսլին, մահվան մահճում գտնվելով, պատմել է, որ ներգրավված է եղել անցյալ դարի լեգենդար երաժիշտ Բոբ Մառլիի սպանության գործում:

Նա հայտնել է, որ ժամանակին երգչին ներկայացել է որպես The New York Times-ի թղթակից, որը ցանկանում է հարցազրույց վերցնել իրենից: Հարցազրույցից հետո նա երաժշտին նվեր է հանձնել:

Օքսլիի խոսքով՝ նվերն իրենից Converse հայտնի մարզակոշիկի մի զույգ էր ներկայացնում, որի ներսում քաղցկեղ առաջացնող հատուկ դեղամիջոցով ասեղ էր դրված:

«Երբ նա ցանկացել է փորձել կոշիկն աջ ոտքին, բղավել է. այն ծակել է: Այդ պահին ես հասկացա, որ նա ողջ չի մնա», - նշել է նախկին գործակալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել