Tert.amLife-ը գրում է.
Դժվարություններից խուսափելու փոխարեն  դրանք հաղթահարել է պետք. այս բանաձևով է առաջնորդվում երգչուհի Լուարա Հայրապետյանը, որն արդեն 7 տարի է բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:  20-ամյա երգչուհուն շատերը մինչ օրս հիշում են որպես փոքրիկ ու էներգետիկ աղջնակի, որը իր «Բարսելոնա» երգով տարիներ առաջ ներկայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում:
 
Լուարան օրեր առաջ է մեկնել Հայաստանից, իսկ այդ ընթացքում Tert.am Life-ը երգչուհու հետ ֆոտոշարք է իրականացրել և զրուցել Հայաստան գալու պատճառների, ԱՄՆ-ում իր գործունեության, երգչուհու կարիերան ակտիվացնելու նպատակների և այլ հարցերի շուրջ:
 
ԱՄՆ-ում սկզբնական փուլը դժվար էր
 
Լուարան նշեց, որ մանկուց երազել է տեղափոխվել և ուսում ստանալ ԱՄՆ-ում, իսկ 2011-ին ստացած հրավերները երաժշտական լեյբլների կողմից, նրան օգնեցին իրականացնել երազանքն ու մշտական բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում:
Լուարան պատմեց, որ ԱՄՆ տեղափոխվելու և այնտեղ ապրելու սկզբնական տարիներին որոշակի դժվարությունների է հանդիպել: Երգչուհին այնտեղ ավարտել է դպրոցն ու քոլեջը, իսկ այժմ սովորում է համալսարանում՝ բիզնես-մարքեթինգ մասնագիտությամբ, զուգահեռ աշխատում է հաշվապահական ընկերությունում. «ԱՄՆ-ում սկզբնական փուլը դժվար էր, բայց ես շատ շփվող և անմիջական բնավորություն ունեմ և այդ պատճառով շուտ ընտելացա ամերիկյան կենսակերպին: Սովորեցի լեզուն և բազմաթիվ հայ ու օտարազգի ընկերներ ձեռք բերեցի»:
 
 
Շատերի համար Միացյալ Նահանգները երազանքների երկիր է, սակայն Լուարան նշում է, որ այնտեղ հենց այնպես հրաշքներ տեղի չեն ունենում: Ինքն էլ փորձում է մեծ աշխատասիրության շնորհիվ հասնել իր նպատակներին:
 
«ԱՄՆ-ն հեքիաթային երկիր չէ, բայց մեծ հնարավորություններ կան նպատակասլաց և աշխատասեր մարդկանց համար: Ես էլ իմ հերթին աշխատում եմ հասնել իմ առջև դրված նպատակներին: Համալսարանը ավարտելուց հետո, ձգտելու եմ բացել իմ սեփական մարքեթինգ-բիզնեսը, որը կունենա տարբեր ուղղություններ: Այս մասնագիտությունը ես պատահական չեմ ընտրել: Այն շատ հոգեհարազատ է ինձ, հետաքրքիր և ստեղծագործական է»,-ասաց Լուարան:
 
Դժվարություններից պետք չէ խուսափել, այլ պետք է  հաղթահարել դրանք
 
ԱՄՆ-ում Լուարան մայրիկի և քրոջ հետ է ապրում, իսկ հայրն ու եղբայրն իրենց հաճախակի հյուր են գնում, կամ իրենք են այցելումՄոսկվա՝ նրանց տեսակցության: Այսպիսով, կարոտը փոքր-ինչ բավարարում են: Այս ամառ երգչուհին մեկ ամսով էր այցելել Հայաստան ոչ միայն հարազատներից և հայրենիքից կարոտն առնելու, այլև ընտանեկան կարևոր արարողությանը մասնակցելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել