168.am-ը գրում է.

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիասը և ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը Պենտագոնում համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։

Պատասխանելով Թուրքիայի վերաբերյալ մի հարցի՝ Մատիասը նշել է, որ ԱՄՆ-ը մի շարք հարցերում սերտորեն համագործակցում է Անկարայի հետ։

«Մի շարք հարցերում համագործակցում ենք Թուրքիայի հետ։ Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Շատ մտերմիկ բանակցություններ վարեցինք։ Մենք աշխատում ենք մեր առջև դրված մի շարք հարցերի լուծման ուղղությամբ, այդ թվում նաև՝ Մանբիչի խնդրի»։

Անդրադառնալով նաև Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու թեմային՝ Մատիասը նշել է, որ իրենք մտահոգված են այդ համակարգերի գնման նախաձեռնությամբ։

«Թուրքիան պետք է որոշում կայացնի։ Ռուսաստանից գնվող այդ ՀՕՊ համակարգերը բերվելու են ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր, բայց դրանք ՆԱՏՕ-ի համակարգին ինտեգրացվել չեն կարող», – ասել է Մատիասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել