ԱՄՆ Տեխաս նահանգի դատարանը 28-ամյա ուսուցչուհի Ջեսիկա Ջուել Քորին Բենթոնին 60 տարվա ազատազրկման է դատապարտել՝ առանց վաղաժամ ազատ արձակվելու իրավունքի։ Պարզվել է, որ Դալասի արվարձաններից մեկի դպրոցում դասավանդող ուսուցչուհին 4 ամիս շարունակ բռնաբարել է 11-ամյա տղային։ Դա այնքան է շարունակվել, մինչև հանցանքի վայրում նրան մեկ այլ երեխա է նկատել։ Նա իր տեսածի մասին հայտնել է մորը, վերջինն էլ՝ իշխանություններին, փոխանցում է Metro-ն։

Կինը ձերբակալվել է 2016-ի սեպտեմբերին։ Տուժածը հարևան դպրոցում է սովորել։ Կալանքի պահին ուսուցչուհին փաստաթղթերով ամուսնացած էր, սակայն ամուսնու հետ չէր ապրում։

Դատարանում նա ասել է, որ լուրջ մտադրություններ է ունեցել և իբր հավատացել է, որ երբ տղան մեծանա, իրենք կամուսնանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել