Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանն Ինստագրամի էջում հրապարակել է դստեր`Ալլայի լուսանկարն ու կից գրառում կատարել՝ շնորհավորելով ծննդյան կապակցությամբ: Ալլան այսօր դառնում է 13 տարեկան: Դիանան իր զարմանքն է հայտնել, որ տարիներն աննկատ թռչում են, ու ինքը չի նկատել, թե ինչպես է մեծացել դուստրը:

«Իմ աղջիկ, իմ արդեն մեծ աղջիկ, չես պատկերացնի, թե ինչ հպարտություն եմ զգում քայլելով կողքովդ, աչքերիս չհավատալով չեմ դադարում յուրաքանչյուր վայրկյան ինձ հարց տալ՝ էս ոնց անցան տարիները, ես կարծես չզգացի, իսկ դու արդեն մեծ… Շնորհավոր տոնդ, շնորհավոր իմ տոնը, շնորհավոր մեր ընտանիքի տոնը… Այո՛, այս օրը տոն է: 2005թ․-ի օգոստոսյան այս օրը Աստծո կամոք Ալլա անունով երջանկությունը թակեց մեր դուռը: Ուզում եմ, որ քո պարզ ու մաքուր աչուկները միշտ ժպտան, փայլեն երջանկությունից, ուզում եմ` հոգիդ միշտ ցնծա ուրախությունից, ուզում եմ, որ մարդկանց սիրես, ինչ էլ որ լինի, սիրես մարդկանց, ուզում եմ, որ դառնաս լավ մարդ, ճշմարիտ քրիստոնյա… Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել: Փորձիր և դու»,- գրել է Դիանան:

38941356_1830675807016818_6521804506357825536_n.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել