ԱՄՆ-ն կարծես թե սկսել է Թուրքիային պատժելու երկրորդ արարը: Սիրիայի հետ սահմանի գրեթե ողջ երկայնքի այն հատվածներում, որոնք գտնվում են PYD-ի և YPG-ի վերահսկողության տակ, ԱՄՆ-ն տեղադրել է օդային պաշտպանական և ռադիոտեղորոշիչ կայաններ: Սիրիական Հասկահ նահանգում գտնվող «ալ-Շադադդի» ռազմակայանում նույնպես տեղակայվել են հզոր օդային պաշտպանական և ռադիոտեղորոշիչ կայաններ: Թուրքիան սկսել է անհանգստանալ և դեռևս մեդիադաշտով հնչեցնում է մեղադրանքներ ԱՄՆ-ի հասցեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել