Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի  պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Լեոնիդ Բրեժնևի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունների անցկացման մասին, որոնց կմասնակցի մոտ 300 հազար զինծառայող և մոտ 36 հազար միավոր տեխնիկա:

«Դրանք ինչ-որ տեղ կրկնում են «Запад-81», սակայն ինչ-որ տեղ ավելի մասշտաբային են», - ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ «Восток-2018» անվանումով վարժանքները կանցկացվեն սեպտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում՝ Կենտրոնական ու Արևելյան ռազմական շրջանների գրեթե բոլոր պոլիգոններում։ Դրանց կմասնակցեն Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային նավատորմերը, ամբողջությամբ կներգրավվեն  Օդադեսանտային զորքերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել