Բրիտանացի Ռայան Հովարթը գրեթե 20 տարի հրաժարվել է հավի նագեթսից և կարտոֆիլի ֆրիից բացի այլ բան ուտել և վիճել է իր ընտանիքի անդամների հետ՝ տեղեկացնում է Metro-ն:

Անդվեր քաղաքի բնակիչը 4 տարեկանից հրաժարվել է որևէ բան ուտելուց, բացի ֆասթ ֆուդից: Երբեմն 21-ամյա Հվժովարթը կարող էր ուտել սթեյք, նրբերշիկ, մակարոն կամ կոնֆետ, բայց նրա սննդակարգի 90%-ը կազմել է նագեթսը և կարտոֆիլը: Եթե նրան ուրիշ բան էին առաջարկում նա մոտ 20 րոպե հիստերիայի մեջ էր ընկնում: Նա երբեք ներկա չի գտնվել ընտանեկան ճաշկերույթներին, այլ կերել է մենակ իր սենյակում:

Միայն մեծ տարիքում բժիշկները Հովարթի մոտ հայտնաբերեցին ընտրովի սննդակարգի հոգեբանական շեղում: Հոգեբանի հետ անցկացրած մի քանի հանդիպումները թույլ տվեցին նրան հաղթահարելու սննդի հանդեպ հոգեբանական բարդույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել