Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ քարածխի միջոցով պատրաստված ուտեստների, նաև խորովածի հաճախ օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով վաղաժամ մահվան վտանգը։ Այս մասին ասվում է EurekAlert!-ում։

Դա է ապացուցել Չինաստանի 341 730 բնակչի մասնակցությամբ գիտափորձը։

Կամավորների շուրջ 22․5 տոկոսը 30 տարի ուտեստ պատրաստելու համար կարծր վառելիք է գործածել, 24․6 տոկոսը 10-29 տարի է այդպիսի վառելիք օգտագործել, 53 տոկոսը՝ տասը տարուց պակաս կամ երբեք։ Հետազոտության ընթացքում սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով 8304 մարդ է մահացել։

Գիտնականները խորհուրդ են տալիս ուտեստներ պատրաստելիս էլեկտրականությունից կամ գազից օգտվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել