ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, երկուշաբթի՝ օգոստոսի 27-ին, նախագահական ծառ է տնկել Սպիտակ տան բացատում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Լրագրողները նկատել են, որ Մելնայա Թրամփը փոս է փորել Valentino ապրանքանիշի ծաղկավոր կիսաշրջազգեստ հագին, որը շուրջ 4000 դոլար արժե և Louboutin ապրանքանիշի բաց վարդագույն բարձրակրունկ կոշիկներով։ Նա առավելագույնը 3 րոպե է աշխատել։ Բահը ձեռքին և ծառը տնկելիս լուսանկարվելով՝ Մելանյա Թրամփը ստվերում է թաքնվել։

«Եվս մեկ պատմական հուշարձանի համար տեղ ստեղծելը մեծ պատիվ է։ Սա հատուկ օր է։ Այսօր մենք շատ գեղեցիկ ծառ տնկեցինք»,-ասել է ԱՄՆ առաջին տիկինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել