168.am-ը գրում է.

Ֆրանսիայի բնապահպանության նախարար Նիկոլյա Յուլոն հաեյտարարել է, որ դուրս է գալիս կառավարությունից՝ իր որոշումը բացատրելով բնապահպանական ծրագրերի կատարման հետ կապված անբավարարությամբ:

«Իմ կյանքում առաջին անգամ ես ամենաբարդ որոշումն եմ ընդունում … Ես որոշում եմ ընդունում լքել կառավարությունը»,-ասել է նախարարը France Inter ռադիոկայանի եթերում: Յուլոյի խոսքով՝ ինքը կառավարությունում իրեն «բացարձակապես միայնակ» է զգում բնապահպանական նպատակներն իրագործելու փորձերում: «Ես այլեւս չեմ ցանկանում ստել: Ես այլեւս չեմ ցանկանում պատրանք ստեղծել, որ կառավարությունում իմ ներկայությունը նշանակում է, որ մենք կատարում ենք այդ նպատակները»,-նշել է նախարարը:

Յուլոն նաեւ ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կամ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպին չի հայտնել իր որոշման մասին: «Ո՛չ, չեմ հայտնել»: Ես գիտեմ, որ այս ամենը պրոտոկոլին չի համապատասխանում: Եթե ես նրանց տեղեկացնեի, նրանք, հնարավոր է ինձ կտարհամոզեին: Բայց սա միայն իմ որոշումն է»,-հավելել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել