Business Insider-ը գնահատել է 2018 թվականի նորույթները սմարթֆոնների շուկայում: Վարկանիշը հրապարակված է պարբերականի կայքում։

Հանդեսն ընտրել է լավագույն գաջեթների հնգյակը՝ գին-որակ հարաբերակցությամբ: Առաջատարը դարձել է չինական OnePlus 6-ը՝ հզոր մարտկոցի, որակյալ խցիկի, Qualcomm Snapdragon 845 պրոցեսորի և վեց գիգաբայթ օպերատիվ հիշողության շնորհիվ:

Նաև վարկանիշում հայտնվել են Samsung Galaxy Note 9-ը, Samsung Galaxy S9-ը, LG G7 Thinq-ը, հնգյակը եզրափակում է Moto G6-ը:

Վարկանիշում տեղ չեն գտել iPhone-ը և iPhone X-ը, քանի որ հանրությանը ներկայացվել են 2017-ին: Այնուամենայնիվ, արդեն սեպտեմբերին պետք է հայտնվեն Apple-ի երեք նորացված սմարթֆոնները: Բացի այդ՝ Business Insider-ը խորհուրդ է տալիս սպասել մինչև հոկտեմբեր, երբ, ենթադրվում է, կազդադարվի Google Pixel 3-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել