Նորաձևության փորձագետները նշել են տղամարդկանց զգեստապահարանում ամենաանհրաժեշտ հինգ իրերը։ Այս մասին հաղորդում է Independent-ը։

Նրանց կարծիքով ամռան վերջին և աշնան սկզբին պետք է ընտրել մոխրագույն, մուգ կապույտ, մուգ կարմիր կամ հաքի երանգի սվիտր։ Այդ իրը կարելի է համատեղել ինչպես մարզաշապիկի, այնպես էլ վերնաշապիկի և փողկապի հետ։

Խորհուրդ է տրվում նաև ձեռք բերել այս տարի նորաձև մեծ գրպաններով վերնաշապիկ-բաճկոն։

Հաջորդը մուգ երանգների բրդե դասական տաբատն է, որը կարելի է համադրել սպիտակ մարզակոշիկի և դասական կոշիկների հետ։

Փորձագետները չեն մոռացել նաև, այսպես կոչված, desert կոշիկների մասին։ Այն հարմար է ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ հանդիսավոր արարողությունների ժամանակ։

Ցանկը եզրափակում են նեյտրալ երանգի երկար բաճկոնները, որոնցով կարելի է համալրել աշնանային կերպարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել