168.am-ը գրում է.

Նույնիսկ աշխարհի հզորագույն ընկերություններն են ձախողում սխալ ընտրված բիզնես ստրատեգիաների պատճառով։

Գիտեի՞ք, որ Coca-Cola-ն ժամանակին զբաղվել է գինու արտադրությամբ և դուրս է մղվել շուկայից։

1980-ականների սկիզբն էր, Coca-Cola-ն ուներ ցանկացած շուկա մտնելու առավելությունների գրեթե 90%-ը։ Դրանց մեջ էին մտնում այնպիսի ստրատեգիական ակտիվներ, ինչպիսիք էին սպառողների մասին ամբողջական և մանրակրկիտ ինֆորմացիան ու գիտելիքները, մարքեթինգային և բրենդինգային հմտությունները և դիստրիբյուցիայի առաջնակարգ կարողությունները։

Հիմնվելով այս ամենի վրա Coca-Cola-ն փորձեց գործի դնել իր իմպերատիվ կարողությունները և մուտք գործեց գինու արտադրության ոլորտ։ Սակայն ունենալով ստրատեգիական այդքան կարևոր «բարձունքներ», ընկերությունը տանուլ տվեց այդ մարտը և արագորեն հասկացավ, որ չունի ամենակարևոր մրցակցային առավելությունը։ Բիզնես խորհրդատվության մեջ նման բիզնես քեյսերի վերլուծությունից հետո միշտ առաջ է քաշվում շատ կարևոր հարց․ «որո՞նք են այս իրավիճակից քաղած «դասերը»։

Coca-Cola-ի այս ստրատեգիական ձախողումից ստացած դասն այն է, որ կորպորացիայի մակարդակով վաճառքները գլոբալ ավելացնելու նպատակով կիրառել է շուկայի դիվերսիֆիկացիայի ստրատեգիան, սակայն հաշվի չի առել, որ 90% առավելությունների հետ մեկտեղ չունի այդ ստրատեգիայի իրականացման կարևորագույն 10%-ը՝ այն է առանցքային գիտելիք գինու արտադրության ինդուստրիայում:

Այս և վաճառքի ստրատեգաների նմանատիպ բիզնես քեյսեր մենք խորացված ուսումնասիրում ենք «SMART Վաճառքներ» բիզնես պրակտիկումների ժամանակ։

Հայկ Մանասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել