Եվրոպայի ամենամեծ և ամենաակտիվ Էթնա հրաբուխը, որը տեղակայված է Սիցիլիայում, արթնացել է օգոստոսի 24-ի գիշերը: Այն սկսել է ծուխ և լավա օդ բաց թողնել:
Մոխրի մասնիկները հրաբխից վեր են խոյացել մոտ 150 մետրի չափով: Տեղի բնակիչները և զբոսաշրջիկները սոցցանցերում կիսվել են հրաբխի ժայթքման լուսանկարներով և տեսանյութերով:

Իշխանությունները դեռևս որոշում չեն կայացրել տեղի բնակիչներին տարհանելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել