Շոտլանդիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը սկսել է անվճար անհատական հիգիենայի պարագաներ տրամադրել բոլոր կրթական հաստատություններում: Այս նպատակն իրագործելու համար շոտլանդիայի իշխանությունը շուրջ 5,2 մլն ֆունտ սթերլինգ է ներդրել՝ հայտնում է currenttime.tv-ն:

Իշխանությունները նախատեսում են այս ուսումնական տարվանից սկսած ամեն ամիս շուրջ 395 հազար դպրոցականների և ուսանողների տամպոններ և միջադիրներ տրամադրել:

«Անձնական հիգիենայի մատչելիությունը պետք է լինի մարդու հիմնական իրավունքը, բայց Շոտլանդիայում ոչ բոլորը կարող  են իրենց դա թույլ տալ: Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ առաջարկել մի օրինագիծ, որի շնորհիվ կառավարությունը կտրամադրի անվճար հիգիենայի պարագաներ բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասել է պատգամավոր Մոնիկա Լենոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել