Սկսած 1961թ. Սենթ-Քիթս և Նևիս կղզի-պետությունը կորցրել է իր տարածքի շուրջ 25%-ը՝ տեղեկացնում է kommersant.ru-ն:

Նման նշանակալի տարածքային կորուստը բացատրվում է հողերի էրոզիայով և բնական աղետներով, մասնավորապես 1990-ականներին տեղի ունեցած Լուիս, Ջորջ և Լենի հզոր փոթորիկները: Այսպիսին են Travel Stats Man զբոսաշրջիկների վիճակագրության կայքի հետազոտության արդյունքները, որը վերլուծել է 1961-2014թթ. աշխարհի պետությունների տարածքների վերաբերյալ Համաշխարհային բանկի տվյալները:

Տարածքային կորուստներ ունեցել են նաև խոշոր ափամերձ պետություններ. Էկվադորը կորցրել է իր տարածքի 10%-ը, Վիետնամը՝ գրեթե 5%-ը, իսկ Բուլղարիան՝ շուրջ 2%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել