Համապատասխան օրինագծերը վերջապես ընդունել են Յուտա և Այդահո նահանգները, և այժմ հասարակության մեջ երեխաներին կրծքով կերակրելը թույլատրված է 50 նահանգներում:

Ճիշտ է, Յուտայի տեղական հրատարակություններից մեկը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախնական ձևակերպման մեջ ասվում էր, որ կանանց պետք է թույլատրվի կրծքով կերակրել հասարակական վայրերում «անկախ նրանից, թե իրենց կուրծքը ծածկված է, թե ոչ», բայց այդ կետը որոշեցին հեռացնել, որովհետև պատգամավորներից մեկի համար «անհարմար» էր դա լսել:

Այդահոյում օրենքը ընդունվել է միաձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել