Սեպտեմբերի 4-ին Grove Press հրատարակչությունում լույս կտեսնի Սթիվ Ջոբսի դստեր՝ Լիզա Բրենան–Ջոբսի ինքնակենսագրությունը։ Գիրը կոչվում է «Small Fry», այսինքն՝ «աննշան անձ»։

Օգոստոսի 1-ին Vanity Fair ամսագրում՝ ԶԼՄ–ներում և սոցցանցերում բուռն արձագանք առաջացրած մի հատված է հրապարակվել գրքից։

Այս հատվածում Բրենան–Ջոբսը պատմում է հոր հետ բարդ հարաբերությունների մասին, որոնք եղել են մանկության տարիներից։ Նա գրում է, որ իր կյանքի առաջին տարիներին Ջոբսը ժխտել է իր հայրությունը, իսկ նրա մայրը ապրել է նպաստով և հավաքարարությամբ և մատուցողի աշխատանքով է գումար աշխատել։

1980 թվականին պետությունը ԴՆԹ թեստ է պահանջել անցկացնել և Ջոբսի հայրությունը հաստատվել է. դրանից հետո նրան պարտավորեցրել են ալիմենտներ վճարել։

Похожее изображение

Հրապարակված հատվածում Բրենան–Ջոբսը հիշում է, թե ինչպես է աստիճանաբար մտերմացել հոր հետ՝ չնայած նրա սառնությանը։ Մի անգամ նա հորից նրա հին «պորշեն» է խնդրել. լուրեր էին պտտվում, որ նա, խազելով մի մեքենան, անմիջապես նորն էր գնում։ Դստեր խնդրանքին հայրը մերժումով է պատասխանել, հայտարարելով, որ նա ոչինչ չի ստանա, և դուստրը զգացել է, որ մեծ սխալ է արել։ Ջոբսը նաև հրաժարվել է խոստովանել, որ առաջին Apple համակարգիչը «Լիզա» է անվանել դստեր պատվին, և խոստովանել է դրա մասին միայն տարիներ անց, երբ նրան, դստեր ներկայությամբ այդ մասին հարցրել է U2 խմբի մենակատար Բոնոն։

Похожее изображение

Մահից առաջ հայրը ներողություն է խնդրել աղջկանից, որ քիչ է նրա հետ ժամանակ անցկացրել, մոռացել է նրա ծննդյան մասին և չի պատասխանել զանգերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել