Yerkir.am-ը գրում է.

Գերմանիան կցանկանար աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. հայտնում է ТАСС-ը:

«Մենք կխոսենք  հարցի մասին, որը խանգարում է այդ տարածաշրջանին: Դա ԼՂ հակամարտությունն է և մենք մեր կողմից կցանկանայինք աջակցել խնդրի լուծմանը»,-ասել նա:

Մերկելը նաև նշել է, որ Ադրբեջանն ու Գերմանիան կարող են ընդլայնել տնտեսական կապերը: Նա Ադրբեջանը տարածաշրջանում Գերմանիայի խոշորագույն առևտրային գործընկերն է անվանել և վստահություն հայտնել, որ այդ այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Ալիևն, իր հերթին, Մերկելի այցը պատմական է որակել և նշել, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս այդ այցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել