Բաղադրամասեր

  • 1 կգ գազար,

  • 2 ճաշի գդալ շաքարավազ,

  • 1 ճաշի գդալ աղ,

  • 3 ճաշի գդալ քացախ,

  • 3-4 հատ սոխ,

  • 1 հատ սխտոր,

  • 0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ,

  • 0.5 թեյի գդալ սև կամ սպիտակ պղպեղ,

  • համեմ,

  • 5 հատ մեխակ,

  • 150 գրամ բուսական յուղ

Պատրաստման եղանակը

  • Սոխը մաքրեք, կտրտեք, կեսը թողեք թարմ, մյուս կեսը տապակեք 150 գրամ բուսական յուղի մեջ: Այնուհետեւ ավելացրեք կարմիր պղպեղը, համեմն ու մեխակը: 1-2 րոպեից վերցրեք կրակից:

  • Դրանից հետո մաքրում եք գազարը, անցկացնում քերիչով, ավելացնում աղը, սեւ պղպեղը, վրան ճզմում սխտորը, ինչպես նաեւ թարմ սոխն ու շաքարավազը:

  • Ստացված պարունակության վրա ավելացնում եք տապակած սոխը, քացախը ու լավ խառնում: Լցրեք բանկայի մեջ եւ դրեք սառնարանը 24 ժամ:

  • Դրանից հետո այն պատրաստ կլինի մատուցման համար:

Կորեական սալաթ՝ պատրաստված գազարով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել