Կշեռք: Տանել չեն կարողանում անարդարությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում ամենը, ինչ կարող է խաթարել հարաբերությունների ներդաշնակությունը, խախտել հավասարակշռությունը:

Կշեռքները չեն դավաճանում, չեն էլ մտածում այդ մասին. դավաճանության մասին միտքն անգամ տհաճ է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար: Դավաճանությունն ու Կշեռքներն անհամատեղելի են:

Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անհույս ռոմանտիկ են: Նրանք ազնիվ են, անշահախնդիր: Կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի սիրելին երջանիկ լինի: Ձկները նույնիսկ ամենասարսափելի երազում չեն տեսնում, որ կարելի է դավաճանել զուգընկերոջը: Հետաքրքիր է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ աստվածացնում են սիրելիին: Իսկ հնարավո՞ր է դավաճանել Աստծուն:

Ցուլ: Ցուլերը պրակտիկ են, լավ են հասկանում՝ ինչով կարող է ավարտվել դավաճանությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամեն ինչում, այդ թվում՝ հարաբերություններում, գնահատում են հարմարավետությունը: Նրանք կարողանում են գնահատել ամենը, ինչ թանկ է իրենց համար, հազվադեպ են կյանքում կարևոր բաներ կորցնում: Ցուլերը վստահ են, որ այն, ինչ գաղտնի է պահվում, ի վերջո ջրի երես է դուրս գալու, և որ իրենք չեն կարողանում խաբել:

Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բարի սիրտ ունեն: Նրանք բացարձակապես ցանկություն չունեն հարված հասցնելու սիրելիին: Կույսերը գնահատում են կարգուկանոնը, հոգու մաքրությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում գաղտնիքները, չեն ցանկանում ստել: Քննադատական մտածողություն ունեն, պահանջկոտ են առաջին հերթին իրենց հանդեպ: Ընդունակ չեն դավաճանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել