Գերմանիայի կանցլերը Հայաստան կատարած այցից հետո մեկնել է Ադրբեջան, որտեղ նրան դիմավորել են երկրի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և ԱԳՆ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։

Հայաստանում Անգելա Մերկելին դիմավորել էին առաջին դեմքերի մակարդակով՝ վարչապետ, ԱԳ նախարար, հետագայում՝ նաև նախագահ, տարբեր կառույցների նախարարներ։

Նման ընդունելության արժանանալուց հետո Ադրբեջանում փոխվարչապետի և փոխնախարարի մակարդակով ընդունելությունն, իհարկե, Գերմանիայի կանցլերի համար այդքան էլ հաճելի չի լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել