Ադրբեջանը վերջին շրջանում Բելառուսից գնել էր «Պոլոնեզ» ՀԿՌՀ, որից հետո բելառուսական կողմը կրկին փորձ է կատարում Ադրբեջանի հետ ամրացնել ռազմական համագործակցությունը։

Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ կարծում էին, թե Ռուսաստանը թույլ չի տա Բելառուսին Ադրբեջանին զենք վաճառել, բայց փաստը մնում է այն, որ Բելառուսը կարողացավ այդ վաճառքն իրականացնել։

Այժմ էլ նրանք ոչ պաշտոնապես, բայց առաջարկում են Ադրբեջանին գնել նորացված ԱԹՍ-ներ և սովետական որոշ զինատեսակների ավելի արդիականացված մոդելներ։

Բելառուսական կողմը կարծում է, որ դա չի անդրադառնա հայ-բելառուսական հարաբերությունների վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը և Բելառուսն այս պահին ՀԱՊԿ անդամ են։ Բելառուսական կողմը որպես օրինակ բերում է Ռուսաստանին, ով երկու կողմերին էլ զենք է վաճառում, Բելառուսն էլ իր հերթին հայտարարում է, որ ինքը տարբեր հարթակներում համագործակցում է նաև Հայաստանի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել