Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ըստ դիմագծերի կատարյալ սիրեկանի գտնել։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Կենսաբան Ռենդի Թորնհիլը եզրակացրել է, որ սիմետրիկ դեմքով տղամարդիկ առավել գրավիչ են, քանի որ մարմնի համաչափությունը խոսում է առողջ գեների մասին։ Ըստ նրա ուսումնասիրության՝ այդպիսի անգամ անփորձ տղամարդիկ անկողնում բավականին հաջողակ են։

Այդ մասին է խոսում նաև հոնքերի խտությունը։ «Որքան խիտ են հոնքերը, այնքան մեծ է ինքնավստահությունը և սեքսուալությունըւ։ Բացի այդ՝ այդպիսի մարդկանց արարքներն առավել ռացիոնալ են»,- հավելել է փորձագետ Ջեյն Հարները։

Յորքի համալսարանի գիտնականների կարծիքով՝ որքան մուգ է տղամարդու դեմքի արևայրուքը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա հարաբերություններում գերիշխող է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել