Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որտեղ Թաիլանդի խանութներից մեկում տղամարդը հարվածել է խանութի աշխատակցւհուն։ Վերջինը չէր ցանկանում հին iPhone X-ը նորով փոխել։

Բանն այն է, որ տղամարդը բողոքել է Face ID-ի սխալ աշխատանքից։ Սակայն աշխատակիցները չեն կարողացել հայտնաբերել անսարքությունը և հրաժարվել են փոխել հեռախոսը։

«Ես կցանկանայի ներողություն խնդրել հանրությունից՝ կտրուկ արձագանքելու համար։ Ես աղջկանից արդեն ներողություն եմ խնդրել, նա օրինական միջոցներ չի ձեռնարկել»,-ասել է տղամարդը։

Նրան տուգանել են 150 դոլարով և պարտավորեցրել որպես փոխհատուցում աղջկան 1500 դոլար վճարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել