Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հերքել են այն կարծիքը, որ ալկոհոլի օգտագործումը առողջության համար անվտանգ է՝ գրում է EurekAlert-ը:

Մասնագետները վերլուծել են 1990-2016թթ. 195 երկրներում ապրող մարդկանց շրջանում ալկոհոլի օգտագործման ազդեցությունը: Հետազոտությունների համար օգտագործվել են անհատական և տարածված տեղեկություններ ալկոհոլի օգտագործման մասին, ինչպես նաև 592 գիտական հոդվածներ:

Պարզվել է, որ 2016թ. մոտ երեք միլիոն մարդկանց մահը պայմանավորված է եղել ալկոհոլի օգտագործմամբ: գիտնականներն ապացուցել են, որ ուղիղ կապ գոյություն ունի վաղաժամ մահվան հավանականության բարձրացման և ալկոհոլի օգտագործման միջև: Նրանք պնդում են, որ ալկոհոլից ամբողջովին հրաժարվելը միայն նվազագույնի կհասցնի սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել