Գաղտնիք չէ, որ Անջելինա Ջոլին և Ամալ Քլունին միմյանց չեն համակրում։ Երկար ժամանակ դերասանուհու և փաստաբանի միջև «հրադադար էր»՝ նրանց ամուսինների մտերիմ ընկերության հետ կապված։ Սակայն երբ դերասաններն ամուսնալուծվեցին, Ամալ և Ջորջ Քլունիները Բրեդ Փիթին պաշտպանեցին, ինչը զայրացրել է Ջոլիին։

Բացի այդ՝ Էնջին զայրացած է, որ Ամալը մտերմացել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ․ վերջինն ամուսնու՝ արքայազն Հարիի հետ հաճախ է նրա առանձնատանը հյուրընկալվում։ Ջոլին ինքը բազմիցս փորձել է հանդիպել Մարքլի հետ, սակայն միշտ ձախողվել է։

Դերասանուհուն մտահոգում է նաև այն, որ Ամալ Քլունին բարեգործությամբ է զբաղվում և օգնում է երրորդ աշխարհի երկրների երեխաներին։ Ըստ աղբյուրների՝ Անջելինան դժվարությամբ է թաքցնում Ամալի նկատմամբ ատելությունը, որը, դերասանուհու կարծիքով, «իրեն է նմանակում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել