Aysor.am-ը գրում է.
Մարդկանց զանգվածային թունավորում է տեղի ունեցել Չիլիի արևմուտքի Կինտերո և Պուչունկավի կոմունաներում, որոնց պատել է, հավանաբար, ծծմբի կարծր մասնիկներ պարունակող ամպը, հայտնել է Biobio ռադիոկայանը, հիվանդանոց են տեղափոխվել հարյուրից ավելի մարդիկ, որոնք գլխապտույտ ու սրտխառնոց են ունեցել, փոխանցում է ТАСС-ն:
 
Դեղին գույնի ամպը, որը, «ենթադրաբար, ծծմբի օքսիդի կարծր մասնիկներ էր պարունակում», պատել է Կինտերոյի և Պուչունկավիի տարածքը, հայտնել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան: Նա կարգադրել է տեղի ունեցածի մանրակրկիտ հետազոտություն անցկացնել՝ պարզելու զանգվածային թունավորման ստույգ պատճառներն ու աղբյուրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել