Life.tert.am-ը գրում է.

Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրը՝ Յանան, հասցրել է իրեն փորձել դերասանական ոլորտում և որոշակի հայտնիություն ու լսարան ձեռք բերել: Յանայի առաջին քայլը որպես դերասանուհի «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստանովելում էր, որտեղ փոքրիկը խաղում էր հոր՝ Սարգսի հետ: Շուտով Յանան լսարանին կներկայանա նաև որպես երգչուհի: Երգարվեստում նրա առաջին քայլը կլինի զուգերգով: Մանո Գրիգորյանն առաջինը Tert.am Life-ին է պատմել դստեր նոր համագործակցության մասին: 

Յանան զուգերգով հանդես կգա երգչուհի Լիդուշիկի հետ`«Բարի օր» կոչվող երգով: Երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է «Կարեն/Սևակ» փրոդաքշնը: Մանոն նշեց, որ համագործակցությունն ի սկզբանե մտածված չի եղել, գաղափարը ծնվել է հերթական խոսակցության ժամանակ։

«Շատ վաղուց Լիդուշիկին պար եմ դասավանդել: Վերջերս էլ գործնական հանդիպում ունեցանք, խոսեցինք անցյալից, ներկայից և խոսակցության ընթացքում միտք առաջացավ, որ կարելի է հետաքրքիր զուգերգ անել իմ աղջկա հետ»,– ասաց նա"

Մանոյի խոսքով, զուգերգում շեշտադրված է, որ շատերի համար մինչ օրս փոքրիկ երգչուհի համարվող Լիդուշիկն անցնում է ավելի հասուն փուլ՝ Յանային փոխանցելով մանուկների աշխարհը. «Ամբողջ երգի իմաստն այն է, որ Լիդուշն իր փոքրերի աշխարհը, ինչպես կոչվում էր նրա ամենահայտնի երգերից մեկը, փոխանցում է Յանային: Երգի մեջ էլ հենց այդպիսի բառեր կան՝ Տուր ինձ քո ձեռքը, տուր, որ երգենք մեր երգը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել