23-ամյա չինուհի Սյո Ցզինը պատրաստվում էր ամուսնանալ իր ընկերոջ հետ, ում հետ 3 տարի ընկերություն էր արել։ Բայց բանն այն է, որ տղան սարսափելի վախենում էր բարձրությունից։ Աղջիկն էլ որոշեց, որ ժամանակն է ազատելու սիրելիին այդ վախից, ու յուրօրինակ ամուսնության առաջարկություն կազմակերպեց։ Նա կանգնեց ապակե կամրջի վրա, այնտեղ կայանեց թանկարժեք ամենագնացն ու մեկ ճամպրուկ գումար՝ 15.000 դոլար։
Չնայած նման գայթակղիչ առաջարկին՝ տղան, այնուամենայնիվ, հրաժարվեց և չկարողացավ հաղթահարել վախն ու հեռացավ աղջկանից՝ նրան անվանելով անպատասխանատու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել