Life.tert.am-ը գրում է.

Դերասան Անդրանիկ Հարությունյանի դուստրը՝ Էլենը, երեկ դարձել է 6 տարեկան, ինչի առթիվ ծնողները նրա համար գեղեցիկ խնջույք են կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։

Tert.am Life-ը լուսանկարել է միջոցառման հետաքրքիր դրվագներն ու ներկայացնում է օրվա լուսանկարներն ու մանրամասները։

Դերասանի կինը` Մերին, պատմեց, որ դստեր ծննդյան խնջույքի թեմատիկան վերջին պահին ամբողջությամբ փոխվել է. «Ամեն տարի ինչ–որ թեմատիկայով ենք կազմակերպում Էլենի ծնունդը։ Այս տարի նա ցանկացել էր բալերինայի կերպարով ներկայանալ։ Ամեն ինչ այդ ոճում էինք նախապատրաստում, սակայն վերջերս խանութում մի զգեստ տեսավ, ասաց, որ ուզում է գնենք իր համար։ Անդոն անմիջապես համաձայնեց, նման դեպքերում ոչ չենք ասում։ Երբ գնեցինք զգեստը, Էլենն ասաց, որ ուզում է ծննդին հենց այդ զգեստով լինել։ Դրանով պայմանավորված ամբողջ թեմատիկան փոխվեց։  Կարմիրի ու սևի համադրությամբ կազմակերպեցինք ամեն ինչ»։ Ի դեպ, մայրիկն ու հայրիկն էլ օրվա թեմային համապատասխան գույներով էին ներկայացել։

Էլենի 6–ամյակի խնջույքը անցել է մանկական ձևաչափով` մուլտհերոսների մասնակցությամբ բազմաթիվ խաղերով։ Երեխաները հետաքրքիր ժամանց են անցկացրել, մեծահասակ հյուրերն էլ չեն ձանձրացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել