Թայլանդում մոդելը պատմել է մոտո-տաքսիի վարորդի հետ հարաբերությունների մասին և հանրահայտ է դարձել սոցցանցերում: Այդ մասին գրել է տեղի Coconuts լրատվականը:

Մոդելային գործակալությունում աշխատող Բանգկոկի բնակչուհի Նաթնաթ Չեյչանը խոստովանել է, որ արդեն 5 տարի է, ինչ ինքը հանդիպում է 25-ամյա տաքսու վարորդ Ութիչայ Սենգինունի հետ: 22-ամյա աղջիկը նշել է, որ թեպետ իր ընտրյալը օրական 500 բաթ է աշխատում (մոտ 8 000 դրամ), նա անկեղծ սիրում է նրան և գնահատում նրա ջանքերը:

«Ես կուտեմ այն, ինչ դու ես ուտում և քո ետևից կգամ, ուր որ պետք է: Հանուն մեզ դու ընդունում ես յուրաքանչյուր աշխատանքի առաջարկ և չես դժգոհում հոգնածությունից»,- գրել է Չեյչանը: Նա ավելացրել է, որ ընկերուհիները չեն հասկանում իր ընտրությունը, սակայն կոչ է արել բարձրից չնայել աղքատ տղամարդկանց:

Աղջկա գրառումը տասնյակ հազարավոր հավանումներ է ստացել և նրան հրավիրել են Amarin TV հեռուստահաղորդմանը, որտեղ նա պատմել է իր և սիրելիի պատմությունը: Չեյչանը նշել է, որ նախքան իր մոդել դառնալը և տղայի աշխատանք գտնելը տաքսի ծառայությունում, նրանք «մեռնում էին սովից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել