Բանաստեղծուհի Մարտի Վեսելսը պատմել է, որ վախենում է իր կյանքի համար այն բանից հետո, երբ նա սոցցանցերում WhatsApp-ում պոռնոխմբի մասնակիցների լուսանկարներն է հրապարակել։ News 24 կայքին տված հարցազրույցում նա խումբը ստեղծողին որպես «մտավոր հետամնաց» ճագարներ բազմացնող է բնութագրել։

WhatsApp-ի խմբի մոդերատորին կինը բնութագրել է որպես «մտավոր հետամնաց» ֆերմեր, որն ապրում է ֆուրգոնում և ճագարներ է բազմացնում։ Խմբի անդամները կիսվել են իրենց տնային էրոտիկ լուսանկարներով և տեսանյութերով։

Բանաստեղծուհու խոսքերով՝ իրեն խմբում ավելացրել են մոտ երեք շաբաթ առաջ։ Նա լքել է խումբը և բողոքել է ծառայության ղեկավարությանը, սակայն ավելի ուշ, իր կամքին հակառակ, իրեն կրկին ավելացրել են նմանատիպ խմբերում։ Կինը խաբեությամբ բացահայտել է մասնակիցների ինքնությունը և հրապարակել դրանք։

Հրապարակումից հետո Վեսելսը սկսել է անանուն զանգեր և սպառնալիքներով հաղորդագրություններ ստանալ։ ԶԼՄ–ներում այդ թեմայով արված մի քանի հրապարակումներից հետո սպառնալիքները դադարել են։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել