Այս կրեմը շատ հարմար է թխվածքների, տորթերի, էկլերների, կրեմով լցոնած զանազան անուշեղենների համար:

Միակ բանը, որ պետք է նկատի ունենալ, դա այն է, որ կրեմն անմիջապես պատրաստելուց հետո թվում է ոչ այնքան պինդ: Դրա համար, եթե նախատեսել եք որևէ բան թխել, ապա կրեմը պատրաստեք նախապես և դրեք սառնարան: 1 ժամ անց այն կաող եք օգտագործել:
Սառնարանում այն կկայունանա, և կստանաք հիանալի համով նուրբ կրեմ:

 Բաղադրիչները

Ձու-  2 հատ

Շաքարավազ - 130-150 գ

Վանիլ - 1 տուփ

Ալյուր - 2 ճ/գ

Թթվասեր - 350 գ

Պատրաստումը
Կաթսայի մեջ հարեք 2 ձու, ավելացրեք 130-150 գ շաքարավազ, վանիլ և մաղելով լցրեք 2 ճ/գ ալյուր:
Այնուհետև ավելացրեք 350 գ 20-30%-անոց յուղայնության թթվասեր և հարեք:
Վերջ, ձեր կրեմը պատրաստ է: Մնում է միայն չկորցնել բաղադրատոմսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել