Հարվային Աֆրիկայում՝ Կրյուգերի ազգային պարկում, սաֆարիի մասնակիցը երկու արու առյուծի է տեսագրել, որոնք սպորավորվում էին ավտոմեքենայից ոչ շատ հեռու։ Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի Kruger Sightings ալիքում։

Տեսագրության հեղինակի խոսքով՝ ինքը շուրջ 20 տարի սաֆարիի է մեկնել և բազմիցս ականտես է եղել առյուծների սպորավորմանը, սակայն գիշատիչների միասեռական զույգի առաջին անգամ է հանդիպել։

Նա ենթադրում է, որ կենդանիների շրջանում դա ոչ թե սեռական վարքագիծ է, այլ ուժի դրսևորում․ «Արու առյուծները, ինչպես նաև մի քանի այլ կենդանիներ բարձրանում են մյուս արուների վրա ինչպես սպորավորման ժամանակ, որպեսզի նրանց ցույց տան, թե ով է գլխավորը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել