Ամերիկաբնակ երգչուհի Արմինկան այսօր նշում է ծննդյան 45-ամյակը, ինչի առիթով Ինստագրամի էջում հրապարակել է իր մանկության տարիների լուսանկարներից ու կից շնորհակալական խոսքեր է հղել ծնողներին, ընտանիքին, որդուն, ընկերներին, երկրպագուներին՝ իր կյանքում լինելու և այն գեղեցկացնելու համար.

«45 տարի առաջ այս օրը Երևանի 8-րդ հիվանդանոցում մե՜ծ դժվարությամբ ու բարդություններով լույս աշխարհ եկավ մի աղջիկ` մի մե՜ծ նշանով սրտին (որը բժիշկներն անմիջապես «վաճառեցին» նորածնի հորը բավական թանկ գնով): Ու արդեն 45 տարի նա անցնում է իր դժվարին ու բարդ ուղին, որտեղ չի դադարում ամեն օր շնորհակալ լինել նոր օրվա համար` արհամարհելով իր ճանապարհին հանդիպող ցանկացած խոչընդոտ: Նա հավատում է, որ դեռ շա՜տ բան ունի անելու և սովորելու...

Մա՜մ, պա՜պ, շնորհակալ եմ ինձ կյանք պարգևելու համար:

Իմ ընտանիք ու ընկերներ, շնորհակալ եմ, որ սիրում եք ինձ ու ընդունում ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ:

Ձագու՜կս, շնորհակալ եմ, որ ինձ ես ընտրել քեզ մամա:

Իմ հավատարիմ լսարան, անվերջ շնորհակալ եմ քեզ:

Շնորհակալ եմ, Տե՜ր, երակներումս հավերժ հոսող հույսի, հավատի ու սիրո համար»,- գրել է երգչուհին:

39242114_682894445418892_1838997656324538368_n(1)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել