Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն օգոստոս ամսվա ընթացքում երկու անգամ Մոսկվա է հրավիրել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Երկու այցելությունների ժամանակ Դավիթ Տոնոյանն արժանացել է ռուսական բանակի ղեկավարության ամենաբարձր մակարդակով ընդունելության, իսկ «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի փակման հանդիսավոր արարողությանը ՀՀ պաշտպանության նախարարը հետևում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջին շարքում, որտեղ, բացի իրենից, մնացած բոլոր զինվորականները ռուսական բանակի գեներալներ էին:

Այս փաստը նաև անհանգստացրել էր ադրբեջանական կողմին և արդեն մի շարք լրատվականներ և փորձագետներ փորձել են վերլուծել Տոնոյան-Շոյգու հարաբերությունները: Ադրբեջանական կողմին ավելի շատ հետաքրքրում է, թե այլ պաշտոնյաների հանդեպ ոչ միշտ նման հարաբերություններով աչքի ընկնող Սերգեյ Շոյգուն, ինչպես ստացվեց, որ այդպես մտերմացավ Դավիթ Տոնոյանի հետ այսքան կարճ ժամանակահատվածում: Սակայն նրանց համար առավել անհասկանալի է, թե ո՞վ է այն անձնավորությունը, ով մտերմացրել է երկու երկրների նախարարներին: Այս հարցի շուրջ, իմ կարծիքով, ադրբեջանական կողմը դեռ երկար կմտածի, չնայած մի նորմալ վերլուծաբան որ գտնեն, հնարավոր է՝ գլխի գցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել