Politik.am-ը գրում է․

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը նշանակվելուց ի վեր պայքարում է, իր «մասնագիտական» լեզվով ասած, «տուշոնկաների» դեմ։ Այս պայքարի ընթացքում նա անգամ չի խորշում մի մեծ պետական հիվանդանոցի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմին անվանել «կազմակերպված հանցավոր բանդա»։

Բայց արդյո՞ք այլոց անվանարկող նախարարի մոտ ամեն ինչ նորմալ է իր կադրերի հետ։ Այս անգամ խոսքը Նուբարաշենի հոգեբուժարանի (ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի) տնօրեն,  նախարարի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանի մասին է։ Վերջինիս մասնագիտական նվաճումները կապված են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անվան հետ։

Նախ 2015 թ. մարզպետը Վանեսյանին նշանակել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն, ապա տեղափոխել իր մոտ` մարզպետարան ատողջապահության վարչության պետ։ Այս պաշտոնում նա աշխատել է մինչև 2015 դեկտեմբերի 30-ը։

Համաձայն մամուլի գրառումների` Վանեսյանը, այդ պաշտոնում, աշխատել է երկու ամիս, որից հետո` ներկայացրել է մարզպետ Հ. Աբովյանին աշխատանքից ազատման դիմում։ Թվում է, թե այս պատմության մեջ չկա տարօրինակ ոչինչ։ Բայց իրականությունն այլ է։ Վանեսյանը աշխատանքից ազատվել է կոռուպցիոն ռիսկ պարունակող խաբեության պատճառով` այն է` մարզպետ Հովիկ Աբովյանի անունից, առանց նրա իմացության` տարբեր անձանց հետ կասկածելի պայմանավորվածություններ ձեռքբերելու հետևանքով։

Ու, հիմա, նման կադրային քաղաքականություն վարող նախարարը, ով առաջնորդվում է պաշտոններ նշանակելիս զուտ անձնական, ընկերական հարաբերություններով, առավել բարոյական վարքագիծ դրսևորած կլինի, եթե այլևս չխոսի «տուշոնկաների» մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել