Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը վստահեցնում է, որ օգոստոսի 20-ին կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի՝ էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակված լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել.

«Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել»,- ասված է պարզաբանման մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել